ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատական նիստի ժամանակ տիկին Գայանեի վիճակը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել

Դատական նիստի ժամանակ տիկին Գայանեի վիճակը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել

Դատական նիստի քննության ընթացքում առողջական վիճակը վատացել է: Այս մասին այսօր՝ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե Մարտիրոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Շտապօգնության անձնակազմ է հրավիրվել, բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նիստը շարունակել ենք: Առողջական վիճակը վատ է, ինքնազգացողությունը վատ է, նա շարունակում է հացադուլը»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։

 

  • Կիսվել: