կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չի բացառվում, որ Փաշինյանի դեմ հայցը կարող է կրկնել նախորդի ճակատագիրը․ Փաստաբան

Չի բացառվում, որ Փաշինյանի դեմ հայցը կարող է կրկնել նախորդի ճակատագիրը․ Փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը չի բացառում, որ Քոչարյանի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրպարտչական հայտարարությունների հետ կապված հերթական դատական ​​հայցը նախորդի պես կավարտվի։ Փաստաբանն իր կարծիքը հայտնել է այսօր կայացած ասուլիսի ընթացքում։ 

Ըստ նրա՝ նշաններ կան, որ Փաշինյանը դատարանում իր ներկայացուցչի միջոցով կփորձի ասել, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ հենց այդպես էլ եղավ:

Խոսելով ընդդիմության վրա ճնշումների մասին՝ փաստաբանը նշեց, որ 2018 թվականից իշխանություններն ասում են, որ նոր իրականության մեջ ժողովրդի կարծիքը որոշիչ է, ընտրություններն անցկացվում են բաց, թափանցիկ, արդար։ «Մի կողմ թողնենք՝ այդպես է, թե ոչ: Ենթադրենք՝ այդպես է։ Բայց ի՞նչ իմաստ ունի այդպիսի ընտրություններ անցկացնել, եթե պայմանը հետեւյալն է՝ եթե ընդդիմությունը հաղթի, պետք է ձերբակալել։ Հերթական երեսպաշտությունը»,- եզրափակեց Ալումյանը։

  • Կիսվել: