ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարչապետը ահաբեկում է դատական համակարգին․ Հայկ Ալումյան

Վարչապետը ահաբեկում է դատական համակարգին․ Հայկ Ալումյան

ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը կարծում է, որ Հայաստանում դատավորները ահաբեկված վիճակում են։

«Գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ։ Ցավոք, վարչապետի ոչ ստանդարտ քայլերը, ահաբեկչական քայլերը իրենց նպատակին ծառայել են։ Այսինքն՝ դատարաններին արգելափակելը, դատավորների հասցեին ամենավերջին արտահայտությունները անելը, վեթինգով սպառնալը այդ ամենը ցավոք հասել է նպատակակետին։ Գործ ունենք ահաբեված դատական համակարգի հետ, որտեղ որոշ դատավորներ պահպանել են իրենց մասնագիտական արժանապատվությունը», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբանը։

Նա նման եզրահանգման է եկել իր պաշտպանյալի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական գործընթացներում հանդիպած արհեստական խոչընդոտների պատճառով։ Փաստաբանի խոսքով, անձին կալանքից ազատելու մասին միջնորդությունները չեն քննարկվում արդեն մի քանի անգամ և պատճառաբանվում է դատավորի անառողջ լինելը։

  • Կիսվել: