կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բերման է ենթարկվել Վարուժան Ավետիսյանի որդին

Բերման է ենթարկվել Վարուժան Ավետիսյանի որդին

ՊՊԾ գնդի վրա հարձակման գործով ՛՛Սասնա ծռեր՛՛ խմբավորման անդամներից մեղավոր ճանաչված եւ պատիժը ՔԿՀ-ում կրող Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Այս մասին տեղեկացնում է Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը:

Նա նշել է, որ Ավետիսյանին բերման են ենթարկել Անգլիական այգու տարածքից այն բանից հետո, երբ մոտեցել է այդտեղ զբոսնող վարչապետին և նրա տիկնոջը։

՛՛Երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ եղբայրս գտնվում է Կենտրոնի Ոստիկանության բաժնում: Եղբորս հեռախոսն անջատված է, եւ չենք կարողանում կապ հաստատել իր հետ: Սա քաղաքական հետապնդում է, վրեժխնդրություն եւ ուրիշ ոչինչ՛՛,-գրել է Վարուժան Ավետիսյանի դուստրը:

 
 

  • Կիսվել: