ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԲԴԽ-ում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկման աշխատանքների ընթացքը

ԲԴԽ-ում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկման աշխատանքների ընթացքը

Այսօր՝ ապրիլի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամները Խորհրդի շենքում հանդիպել են «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանի հետ, հայտնում են ԲԴԽ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Չնայած մինչ օրս Դատական դեպարտամենտն այդպես էլ չի ստացել էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները և չունի ֆիզիկական հասանելիություն սերվերային համակարգին, ի նկատի ունենալով ՀՀ դատախազության տեղեկացումը քրեական գործով ծրագրի շահագործման խոչընդոտների բացակայության մասին, «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և Դատական դեպարտամենտի մասնագետների կողմից ամենօրյա ռեժիմով շարունակվում են աշխատանքները՝ համակարգի ամբողջական շահագործումն օր առաջ ապահովելու համար:

ԲԴԽ մեկ դատավոր և մեկ գիտնական անդամ Խորհրդի կողմից լիազորվել են իրենց անմիջական հսկողության տակ պահել վերը նշված աշխատանքների ընթացքը:

 

  • Կիսվել: