ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային ստորագրության համակարգում խնդիրների վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի օգոստոսի 6-ին էլեկտրոնային ստորագրության համակարգում առկա են խնդիրներ և համակարգը մոտ 2 ժամ կլինի անհասանելի։
՛՛Միաժամանակ, հայտնում ենք, որ էլեկտրոնային ստորագրությունը սպասարկող կազմակերպության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։
Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։



