ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ-ում երկուստեք ունենք ծայրահեղ բեւեռացված խոսք, որի դեմ պետք է պայքարենք. ՄԻՊ-ը՝ Փաշինյանի աղմկահարույց ելույթի մասին

ԱԺ-ում երկուստեք ունենք ծայրահեղ բեւեռացված խոսք, որի դեմ պետք է պայքարենք. ՄԻՊ-ը՝ Փաշինյանի աղմկահարույց ելույթի մասին

Անվտանգային հարցերում մարդու իրավունքների մոտեցումներն ամրապնդելու հետեւողական աշխատանքը պետք է շարունակվի: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

«Դրան գումարած պատերազմի հետեւանքով հումանիտար հետեւանքներ վերացման ընթացքում գերիների, պահվող այլ քաղաքացիական անձանց  վերադարձի, հայրենադարձման հետ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված խախտումները միջազգային կառույցներին ներկայացնեռլու հարցերն են լինելու իմ ուղենշում: Երկրորդ մեծ խումբը ատելության խոսքի հետ կապված լուծումներ գտնելն է՝ օգտագործելով ՄԻՊ-ի յուրահատուկ մանդատը:

Ատելության խոսքի հետ կապված երկրորդ կարեւոր ենթաշերտը ադրբեջանական եւ թուրքական իշխանությունների կողմից հայատյացության քարոզի, քաղաքականությաւն ապացույցները, փաստերը հավաքելը, հիմնավորելը եւ միջազգային իրավասու մարմիններին ներկայացնելն է»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ձայնը բարձրացրել էր պատգամավորների վրա, մատ էր թափ տալիս, խոստանում էր էլի բաներ թափ տալ, ՄԻՊ-ը փորձե՞լ է իր գործիքակազմն օգտագործել, որ նա նման պահվածքով հանդես չգա, Գրիգորյանն ասաց. «Ընդհանրապես, մեր երկրում եւ ԱԺ-ում սուր է արտահայտվում քաղաքական բանավեճը: Երկուստեք քաղաքական բանավեճը շատ բեւեռացված է, անթույլատրելի բառապաշար է օգտագործվում: Ես ինքս առաջարկել եմ եւ ատելության խոսքի հակազդմանն ուղղված իմ ջանքերի մեջ պատկերացրել եմ նաեւ քննարկումներ ԱԺ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որ մենք սահմանենք, օրինակ, կանոններ ԱԺ դահլիճում բառապաշարի հետ կապված: Այս առումով մենք հսկայական գործ ունենք անելու: Մենք ԱԺ-ում ունենք ծայրահեղ բեւեռացված խոսք, որի դեմ պետք է պայքարենք»:

  • Կիսվել: