կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱԺ-ն ընդունեց իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը

ԱԺ-ն ընդունեց իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը:

Վերանայվել են դատախազի, Հակակոռուպցիոն ու Քննչական կոմիտեներում և ՊԵԿ-ի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց՝ 20 տարվա մասնագիտական ստաժով կենսաթոշակ նշանակելու հիմքերը:

Պետական պաշտոն զբաղեցրած անձը չի ունենա կենսաթոշակի իրավունք, եթե պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, որը կատարել է պաշտոնավարման ընթացքում:

20 տարվա մասնագիտական ստաժով նշված անձանց կենսաթոշակ կնշանակվի՝ անկախ ազատման հիմքից, և հաշվի կառնվի միայն պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո մինչև կենսաթոշակի համար դիմելն օրինական ուժի մեջ մտած դատավճռով պաշտոնավարման ընթացքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու հանգամանքը:

  • Կիսվել: