կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին:

Խմբակցության անունից թեկնածուին ներկայացնելու համար ձայնը տրվեց ՔՊ խմբակցության անդամ Արփինե Դավոյանին:

Թումանյանը ծնվել է 1976 թվականին Վանաձորում: 2006 թվականից «Թումանյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրենն է, 2005-ից՝ Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, 2016-ից՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության հասարակական խորհրդի անդամ է:

2021-ից Վանաձորի պետական համալսարան-հիմնադրամում դասախոս է:

2020 թվականից «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ իրավաբանական բաժնի խորհրդատու է, հայտնի է ՄԻԵԴ-ում մի շարք գործերի ներկայացուցչությամբ և մի շարք դատավարությունների գործերի վարմամբ: 

  • Կիսվել: