երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանին Փարիզում դիմավորեցին ցույցով

Արայիկ Հարությունյանին Փարիզում դիմավորեցին ցույցով

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին նոյեմբերի 12-ին՝ Փարիզում, հայ երիտասարդները դիմավորեցին ցույցով։ Նա մեկնել էր Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին:

Հիշեցնենք, արդեն 1 շաբաթ է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամները նստացույց են հայտարարել։ Արդեն մեկ շաբաթ է՝ բոլոր աշխատանքային օրերին երիտասարդները գիշերում են նստացույցի վայրում:

Նրանց բողոքին դեռ մեկ շաբաթ առաջ միացել էին ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետի՝ դասադուլ հայտարարած ուսանողները, որոնք բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից: Նրանք վերջին երեք օրերին բողոքի իրազեկման երթեր էին անցկացնում Երեւանի փողոցներով՝ այն ավարտելով նստացույցի վայրում: Դասադուլը դեռ շարունակվում է:

Երիտասարդները համաձայն չեն նախարարի վարած քաղաքականության հետ, այն բնորոշում են որպես ապազգային:

  • Կիսվել: