հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել Մանվել Գրիգորյանի` դատավոր դստերը. նրա դեմ բողոքել է ազգականը

ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել Մանվել Գրիգորյանի` դատավոր դստերը. նրա դեմ բողոքել է ազգականը

Արդարադատության նախարարությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի` դատավոր դստերը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ նախարարին հասցեագրված` Հրանտ Գրիգորյանի դիմումի հիման վրա:

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով` խոսքը Մանվել Գրիգորյանի եղբորորդու մասին է, որի վերաբերյալ ներկայացված հայցի քննության ընթացքում Նաիրա Գրիգորյանը չի տեղեկացրել իրենց ազգակցական կապի մասին և ինքնաբացարկ չի հայտնել, մինչդեռ, ավելի վաղ նույնանման հանգամանքներում Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:

ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդությունը ներկայացրել է ԲԴԽ, որի քննությունը նախատեսված է հունվարի 22-ին:

  • Կիսվել: