շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ գործընկերներին են ներկայացվել Զինվորական դատախազության գործունեությունը, գործառույթներն ու աշխատանքի առանձնահատկությունները

ԱՄՆ գործընկերներին են ներկայացվել Զինվորական դատախազության գործունեությունը, գործառույթներն ու աշխատանքի առանձնահատկությունները

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը մարտի 25-ին ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ներկայացուցիչներին հանդիպումը նախաձեռնելու համար և բարձր գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը:

Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել Զինվորական դատախազության գործունեությունը, գործառույթները, աշխատանքի առանձնահատկություններն ու կարևորել փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

  • Կիսվել: