ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամիրյան փողոցում 33 և 42-ամյա տղամարդկանց նկատմամբ սպանության փորձ է կատարվել. 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Ամիրյան փողոցում 33 և 42-ամյա տղամարդկանց նկատմամբ սպանության փորձ է կատարվել. 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Ապրիլի 2-ին ժամը 14:45-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկի մոտ հրազենային վիրավորում ստացած տղամարդ կա, նրան տեղափոխում են հիվանդանոց:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ժամը 15.00-ին էլ հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «աջ սրունքի միջին 3-րդ գծային մակերեսի վերք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ: Հինգ րոպե անց հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «ձախ նստատեղի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 42-ամյա տղամարդ:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակել էր հիվանդանոց տեղափոխվածներին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 2-ին 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակը:

Երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: