ԳՇ պետը հորդորում է լրատվամիջոցներին չխառնվել իր և իր ընտանիքի անձնական կյանքին
ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պարզաբանմամբ է հանդես եկել լրատվամիջոցներում երեկ տարածված կարանտինային սահմանափակումների ֆոնին իր որդու բազմամարդ հարսանիքի վերաբերյալ լուրերի առնչությամբ:
Պարզաբանման մեջ ասվում է․ «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:
Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:


