ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը հանդես կգան Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին

Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը հանդես կգան Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին ելույթով հանդես կգա նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության թվիթերյան էջից:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն էլ տեղեկացրել է, որ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հանդես կգա ելույթով:

Ավելի վաղ Հայաստանը նամակ էր հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ֆրանսիային՝ խնդրելով արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ին:

 

  • Կիսվել: