ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժոնաթան Լաքոթը հայտնել է, թե երբ Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան

Ժոնաթան Լաքոթը հայտնել է, թե երբ Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան

«Ազատությանը» տված հարզացրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը հայտնել է, թե երբ և ինչ օրակարգով է Էմանուլ Մակրոնը Ժամանելու Հայաստան։

«2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ իր այցի ժամանակ Հանրապետության նախագահը պարտավորվեց երկկողմ այցով վերադառնալ Հայաստան։ Եթե հարցնում եք, թե երբ կլինի այդ այցը, կպատասխանեմ, որ այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի։ Իսկ օգտակար պահը այն է, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց, օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել խնդրահարույց հարցերի շուրջ։ Այսպիսով, այցի ամսաթվերն ու պարամետրերը կորոշվեն ըստ այդ նպատակի»,- մասնավորապես, ասել է դեսպանը։

Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյո՞ք այցը լինելու է տարածաշրջանային, Ժոնաթան Լաքոթն ասաց․

«Տրամաբանական կլինի, որ նախագահ Մակրոնը խոսի տարածաշրջանի բոլոր ղեկավարների հետ։ Մենք հնարավորություն ունենք խոսել բոլոր կողմերի հետ և ապահովել միջնորդի դերը, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացին»։

  • Կիսվել: