երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական կողմը հարցում է ուղարկել Ելիսեյան պալատ՝ կապված Էմանուել Մակրոնի հայտարարության հետ

Հայկական կողմը հարցում է ուղարկել Ելիսեյան պալատ՝ կապված Էմանուել Մակրոնի հայտարարության հետ

Հայկական կողմը հարցում է ուղարկել Ելիսեյան պալատ՝ կապված Էմանուել Մակրոնի հայտարարության հետ։

«Երեկվանից կապի մեջ ենք ֆրանսիական կողմի հետ»,- Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․«Պարո՛ն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։

Ի պատասխան՝ Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։

  • Կիսվել: