շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Էմանուել Մակրոնը մտել է Ֆրանսիայի հավաքականի հանդերձարան և շնորհավորել ֆուտբոլիստներին

Էմանուել Մակրոնը մտել է Ֆրանսիայի հավաքականի հանդերձարան և շնորհավորել ֆուտբոլիստներին

Ֆրանսիա-Մարոկկո խաղից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտել է ազգային հավաքականի հանդերձարան ու շնորհավորել ֆուտբոլիստներին հաղթանակի և եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։

Մակրոնը նաև մտել է Մարոկկոյի հավաքականի հանդերձարան և շփվել այդ հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Մակրոնը Սոֆյան Ամրաբատին անվանել է ամբողջ առաջնության լավագույն կիսապաշտպան, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աշխարհի առաջնության եզրափակիչում դեկտեմբերի 18-ին Ֆրանսիան կխաղա Արգենտինայի հետ։

  • Կիսվել: