հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին մնալ չի կարող․ Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ-ի մասին

Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին մնալ չի կարող․ Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ-ի մասին

Այս ամբիոնից խոսում են ֆեյքեր պահելու մասին այն մարդիկ, ովքեր աշխատավարձերով 3500-անոց ֆեյքերի գումարտակներ, դասակներ են պահել, այսօր Ազգային ժողովում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ ֆեյքերի դասակը ղեկավարվում է Ազգային ժողովի պատգամավորի կողմից։ Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում, ոչ մենք պետք է ժողովդրավարությունը պաշտպանենք ոմանցից, որոհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չէ։ Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցություններին հույսին մնալ չի կարող», -հայտարարեց Փաշինյանը՝ ակնարկելով «Բարգավաճ Հայաստանին», որի ղեկավարը ընտրույթուններից առաջ ստորագրությամբ պարտավորեցրել էր իր պատգամավորներին նվիրված լինել իրեն։

Կառավարության ղեկավարը անդրադարձավ նաև քաղաքական հետապնդման մասին հայտարարություններին․

«Ասում եք քաղաքական հետապնդում, 30 տարի քաղաքակն հետապնդում ենք տեսել, էդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ, բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ, վզները կոլորեին կալանք չտային, կկոխեին սեղանի տակ»։ Նա վերահաստատեց իր հայտարարությունը, որ դատական համակարգ նկատմամբ իրենք հրաժարվել են «ապօրինի ազդեցություններ» կիրառել, ինչպես եղել է նախկինում։

  • Կիսվել: