ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ժամանակ»․ ՀՀԿ բարքերը՝ ՊԵԿ-ում. Ինչու է ՊԵԿ-ը վարձակալել Վաչե Տերտերյանի դստեր բնակարանը

«Ժամանակ»․ ՀՀԿ բարքերը՝ ՊԵԿ-ում. Ինչու է ՊԵԿ-ը վարձակալել Վաչե Տերտերյանի դստեր բնակարանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ-ում ՀՀԿ իշխանության բարքերը շարունակվում են նաև հեղափոխությունից հետո, բազմիցս ենք գրել։ Օրերս էլ հանդիպեցինք նման մի օրինակի ևս։ Պարզվում է՝ ՊԵԿ-ը իր կարիքների համար մեկ անձից գնման ընթացակարգով վարձակալել է Երևան քաղաքի Քեռու փողոցի 35 շենքի 31 բնակարանը՝ 171 միլիոն 819 հազար 530 դրամով։ Թե ինչ նպատակով է ՊԵԿ-ը վարձակալել այդ բնակարանը, մեզ չհաջողվեց պարզել։

Փոխարենը պարզեցինք, որ այդ հասցեում գրանցված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի աղջիկը՝ Լիլիթ Վաչեի Տերտերյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: