երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ժամանակ». Հայի բախտ. ԱՄՆ-ում բնակվող հայերի մի մասը մտադիր է տեղափոխվել Եվրոպա

«Ժամանակ». Հայի բախտ. ԱՄՆ-ում բնակվող հայերի մի մասը մտադիր է տեղափոխվել Եվրոպա

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում բնակվող հայերի մի մասը հիմա էլ մտադիր է տեղափոխվել Եվրոպա: Նրանք հիմնականում Միջին Արևելքի հայկական գաղթօջախներից ԱՄՆ տեղափոխվածներն են՝ լիբանանահայեր, սիրիահայեր, նաև իրանահայեր, որոնք այլևս չեն հավատում, որ ԱՄՆ-ում արագ կայունություն կհաստատվի և իրենց եվրոպացի ազգականների ու ծանոթների միջոցով փորձում են տեղափոխվել իրենց պատկերացմամբ ավելի կայուն երկրներ՝ Բելգիա, Ավստրիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ: Տեղափոխվել ցանկացողները միջինից բարձր եկամուտ ունեցողներն են, հատկապես ոսկերիչներ և ակնագործներ, որոնց խանութները թալանվել են վերջին շաբաթների անկարգությունների ընթացքում»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: