«Ժամանակ»․ Հանքարդյունահանողների կողմից ցույց տրվող ծախսերը կվերահսկվեն
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է հերթական փոփոխությունը կատարել Հարկային օրենսգրքում, որի նպատակը հանքարդյունահանողների կողմից ցույց տրվող ծախսերը վերահսկելն է: Ընկերությունները մշտապես շահագրգռված են մեծ ծախսեր ցույց տալ՝ դրանով թաքցնելով իրենց իրական եկամուտները և ըստ այդմ՝ նվազեցնելով վճարվող հարկերը: Հիմք ընդունելով միջազգային փորձը՝ կառավարությունը մտադիր է սահմանել մեկ տոննա պղնձի խտանյութի վերամշակման ծախսերի առավելագույն շեմ, որը թույլ չի տա հանքարդյունահանողներին զբաղվել մանիպուլյացիաներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


