ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զբաղված է 131-ը, ազատ՝ 72-ը, ռեանիմացիոն մահճակալների ռեզերվն այնքան էլ մեծ չէ․ Թորոսյան

Զբաղված է 131-ը, ազատ՝ 72-ը, ռեանիմացիոն մահճակալների ռեզերվն այնքան էլ մեծ չէ․ Թորոսյան

Կորոնավիրուսը՝ որպես արագ տարածվող հիվանդություն, ասիմպտոմ կամ թեթեւ ընթացք է ունենում վարակակիրների մոտ 70 տոկոսի մոտ։ Այս մասին ասյօր ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ծանր հիվանդների համար առկա ռեզերվն այնքան էլ մեծ չէ:

«Միայն կորոնավիրուսային հիվանդության համար Հայաստանում առկա է 203 ռեանիմացիոն մահճակալ, որոնցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են՝ հղիների համար, երեխաների համար. այս պահին դրանցից զբաղված է 131-ը, ազատ՝ 72-ը, եւ դա նշանակում է, որ ռեզերվներն այնքան էլ մեծ չեն՝ հաշվի առնելով մի հանգամանք եւս: Ի տարբերություն սովորական մահճակալների՝ ռեանիմիացիոն մահճակալները շատ երկար են զբաղեցվում:

Միջին տեւողությունը մոտ քսան օր է այն քաղաքացիների համար, որ դրական տեղաշարժով դուրս են գրվում: Իհարկե, ավելի կարճ է լինում այն քաղաքացիների համար, որ, դժբախտաբար, մահանում են: Սա ասում եմ՝ հասկանանք, որ կարող է գալ մի օր, երբ այնտեղ տեղ չլինի, եւ մենք ստիպված լինենք Հայաստանի Հանրապետության ամբողջ առողջապահական համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ, ինչը խիստ անցանկալի է նաեւ ներհիվանդանոցային վարակի տարածման տեսանկյունից, արդեն իսկ ծանր հիվանդություններ ունեցող քաղաքացիներին ռիսկի տակ դնելու տեսանկյունից»,- նշեց նախարարը:

  • Կիսվել: