ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Զախարովան՝ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի անվտանգության հետ կապված հարցերի մասին

Զախարովան՝ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի անվտանգության հետ կապված հարցերի մասին

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի անվտանգության հետ կապված հարցերին։

«Որքան հասկանում եմ` հարցը վերաբերում է ԼՂ բնակիչների տեղաշարժման մի շարք երթուղիներին, բնականաբար, բնակիչների ամենօրյա կյանքում այս կամ այն երթուղու պահանջվածության մասին ավելի ամբողջական պատկերացում ունեն նրանք, ովքեր այդ տարածքում են ապրում, այսինքն՝ տեղում: Եթե նշված երթուղիները գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ապա այս հարցը կարելի էր ուղղել և ՌԴ ՊՆ-ին, ես հաճույքով կօգնեմ դա անել»,- ասաց Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշեցրեց` համաձայն ՀՀ, ՌԴ և Ադրբեջանբի ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրի, ՀՀ և ԼՂ միջև կապը պահպանվում է Լաչինի միջանցքով:

  • Կիսվել: