ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Զարեհ Սինանյանը հանդիպել է Տվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է Տվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ռուսաստան աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Տվեր քաղաք: Հանձնակատարը նախ եղել է Սբ. Հարություն եկեղեցում, ապա այցելել տեղի հայկական կիրակնօրյա դպրոց և հանդիպել «Արարատ» պարի համույթի սաների հետ:
 
Մեկօրյա այցի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Տվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկման գլխավոր թեման սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի կայացման հարցն էր:

  • Կիսվել: