2018-ի հեղափոխությանն ամեն ջանք գործադրվել է, որ ժողովուրդը ոստիկանության նկատմամբ որևէ ուժ չկիրառի. Սինանյան
Ես գիտեմ, որ 2018-ի հեղափոխության ժամանակ ամեն ջանք գործադրվել է, որպեսզի ժողովուրդը ոստիկանության նկատմամբ որևէ ուժ չկիրառի։ Այս մասին կառավարության նիստից հետո դրսում լրագրողներին ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Անդրադառնալով 2018-ին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նռնակներ կիրառելն անթույլատրելի է, Սինանյանն ասաց. «Ինչ–որ ասվել է, կոնտեքստից դուրս է. կարևոր է, թե Նիկոլ Փաշինյանը դա ինչ կոնտեքստում է ասել։ Հետո սենց ոտքի վրա ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը սենց ասեց, ինչ է ասել, ինչ հանգամանքներում»։