հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զանգեզուր ճանապարհի գաղափարը մերժելով` ՀՀ-ն բաց թողեց տրանսպորտային ցանցի մաս կազմելու հնարավորությունը. Նասիմ Աղաև

Զանգեզուր ճանապարհի գաղափարը մերժելով` ՀՀ-ն բաց թողեց տրանսպորտային ցանցի մաս կազմելու հնարավորությունը. Նասիմ Աղաև

Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմ Աղաևը X-ի իր միկրոբլոgում գրել է ՀՀ-ն շրջանցող ճանապարհի մասին։

«Զանգեզուր ճանապարհի գաղափարն էր խթանել տարածաշրջանային կապը և հնարավորություն տալ Հայաստանին` դառնալ տրանսպորտային ցանցի մաս։ Հայաստանը մերժել է, ուստի այլընտրանքային երթուղի է ծնվել։ Ինչպես միշտ, Հայաստանը երբեք առիթը բաց չի թողնում հնարավորությունը բաց թողնելու համար», - գրել է նա՝ ներկայացնելով Իրանով Նախիջևան անցնող ճանապարհը։

  • Կիսվել: