չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ընդդիմությունը պետք է ներկայացնի փաստեր ձախողելու մասին, որպեսզի դառնա ողջամիտ դիսկուրս․ Փոխվարչապետ

Ընդդիմությունը պետք է ներկայացնի փաստեր ձախողելու մասին, որպեսզի դառնա ողջամիտ դիսկուրս․ Փոխվարչապետ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կառավարության հակաճգնաժամային միջոցառումները եղել են արդյունավետ, արագ ու հասցեական, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե կորոնավիրուսի դեմ պայքարը կառավարությունը ձախողել է, փոխվարչապետը նկատեց, որ դրանք չպետք է լինեն սոսկ հայտարարություններ։

«Պետք է ներկայացվեն փաստեր ու հիմնավորումներ, որպեսզի դառնա ողջամիտ դիսկուրս և ոչ թե լոկ հայտարարություն», -ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ նման հայտարարությունները չի մեկնաբանի։

  • Կիսվել: