երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ընդդիմությունը մեր վարկանիշն անընդհատ բարձրացնում է. Վիգեն Խաչատրյան

Ընդդիմությունը մեր վարկանիշն անընդհատ բարձրացնում է. Վիգեն Խաչատրյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ ընդդիմության գործողություններին և գործակցության կարևորությանը:

«Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Արցախի, գերիների հետ կապված խնդիրները, բանակի հզորացման խնդիրները, սահմանային խնդիրները պիտի հանենք իշխանության համար պայքարի թատերաբեմից և միասնական ճակատ կազմենք: Դա չի նշանակում նույն կարծիքն ունենալ: Բայց ով ժողովրդի կողմից լիազորված է իրականացնել, նրան պետք է աջակցել կամ առնվազն չխանգարել»,- ասաց նա:

Խաչատրյանն ընդգծեց, որ ընդդիմությունն իր գործողություններով բարձրացնում է իշխանության վարկանիշը:

«Ինձ շատ հաճախ ասում են՝ ընդդիմություն չի ձերը, մուրազ է, ամեն օր իր վարքագծով բարձրացնում է ձեր վարկանիշը: Դրանով չեմ ուրախանում, կուզեմ մեր վարկանիշը մենք բարձրացնենք, բայց, ըստ էության, ընդդիմությունը մեր վարկանիշն անընդհատ բարձրացնում է:

Ասում են՝ եթե դրանք լինեն, լավ է՝ սրանք մնան: Ես դրա կողմնակիցը չեմ: Ես նրա կողմնակիցն եմ, որ ընտրվի լավի ու ավելի լավի միջև: Դժբախտաբար, ընդդիմությունը ռևանշիզմով է զբաղված»,- ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: