չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին` ժամը 17:00-ին

Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին` ժամը 17:00-ին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Սուրենի Խաչատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այն նախագահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանձնաժողովի նիստում որոշվել է, որ Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին` ժամը 17:00-20:00-ը, «Զոլեր» սգո սրահում:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը:

Վիգեն Խաչատրյանը ծնվել է 1951 թ. հուլիսի 7-ին Իջևանում:

1973 թ. ավարտել է ԵՊԻ տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը:

1990-1995 թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1995-1999 թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր: 1995-1997 թթ.` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 1997-1998 թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1998-1999 թթ.` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած էր, ուներ երկու զավակ և երկու թոռ։

  • Կիսվել: