չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, «Զոլեր» սգո սրահում

Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, «Զոլեր» սգո սրահում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի  հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 17:00-ից, «Զոլեր» սգո սրահում: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում, հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի Կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ 72-ամյա Խաչատրյանը մահացել է երեկ՝ հունիսի 21-ին, սրտամկանի ինֆարկտից։

Նրա հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը գլխավորում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

  • Կիսվել: