ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ընդդիմությունը խուսափում է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց, որովհետև վախենում է ճշմարտության հետ առերեսումից, այլ բացատրություն սա չունի. Վահագն Ալեքսանյան

Ընդդիմությունը խուսափում է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց, որովհետև վախենում է ճշմարտության հետ առերեսումից, այլ բացատրություն սա չունի. Վահագն Ալեքսանյան

Կարևոր է քննիչ հանձնաժողովի գործունեությունը, այն մեծ, նույնիսկ ահռելի չափերի աշխատանքը, որը տարվել է փորձագետների և պատգամավորների մակարդակով։ Երբ խոսքը վերաբերում է փաստաթղթերի ուսումնասիրությանը, որոնք շրջանառվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, այն մեծածավալ աշխատանքին, որը հրավիրյալների հետ տարվել է հարցուպատասխանի հարցաթերթերը կազմելու համար, հենց բուն հարցուպատախանների երևույթը:

Ուզում են ողջունել բոլոր այն այրերին, որոնք իրենց մեջ այդ քաջությունն են գտել, այդ կամքն են գտել և առհասարակ՝ ոչ մի տարօրինակ բան չեն գտել նրանում, որպեսզի գան քննիչ հանձնաժողով և պատասխանեն այն հարցերին, որոնք իրենց լիազորությունների պարզ տիրույթում են գտնվել:

ԱԺ իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Խոսելով ընդդիմադիրների հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու մասին՝ Ալեքսանյանն ասաց. «Սրան զուգահեռ ես ուզում եմ խոսել նաև այն մասին, թե ինչու է ընդդիմությունը խուսափում այդ հանձնաժողովում աշխատանքներին մասնակցելուց, որովհետև ընդդիմությունը վախենում է ճշմարտության հետ առերեսումից, այլ բացատրություն սա չունի:

Երբ ԱԺ-ի այս ամբիոնից վարչապետը բոլոր հարցերն իրեն տալու հնարավորություն ընձեռելով հրավիրում է փակ նիստի, ընդդիմությունը սկզբում համաձայնում է և հետո հրաժարվում է, երբ կա հնարավորություն քննիչ հանձնաժողովի շրջանակներում քննել պատերազմի ժամանակ թիվ մեկ զինվորական եղած Օնիկ Գասպարյանին, ընդդիմությունը հրաժարվում է, երբ կա հնարավորություն քննել պատերազմի ժամանակ ու դրան նախորդող շրջանում ԱԳՆ եղած մարդուն, ընդդիմությունը հրաժարվում է և ինչու, որովհետև թեկուզ և մեր աչքի առաջ մարդկանց հարցեր տալուց և այդ հարցերի պատասխանները լսելուց և այդ ամենի փաստերը տեսնելուց հետո՝ ընդդիմությունն այլևս կաշկանդված կլինի իր կեղծ մեղադրական թեզերը սպրդելուց: Ես կարծում եմ, որ խորհրդանշական է ընդդիմության մշտական փախուստը ճշմարտությունից»:

  • Կիսվել: