երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կողմ եք քվեարկել Ղարաբաղի տարածքներն Ադրբեջանի մաս կազմելուն, բայց ասում եք՝ կոնտեքստն այլ էր, ֆանտաստիկ է. Ալեքսանյանն՝ ընդդիմությանը

Կողմ եք քվեարկել Ղարաբաղի տարածքներն Ադրբեջանի մաս կազմելուն, բայց ասում եք՝ կոնտեքստն այլ էր, ֆանտաստիկ է. Ալեքսանյանն՝ ընդդիմությանը

Ես անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչ եք փորձում այստեղ ապացուցել: Այս մասին ԱԺ-ում, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի քննարկման ժամանակ, դիմելով ընդդիմությանը, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Փորձում եք ապացուցել, որ երբ կողմ եք քվեարկել վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որտեղ  Ղարաբաղի օրենքներով և Սահմանադրությամբ սահմանված իրենց վարչատարածքային միավորները Հայաստանի ներպետական օրենսդրությամբ ճանաչել եք Ադրբեջանի մաս, դուք դա նկատի չեք ունեցել:  Քվեարկել եք, որ դա Ադրբեջանի Հանրապետություն է, բայց դա նկատի չեք ունեցել, կոնտեքստը ուրիշ է եղել: Ֆանտաստիկ է, կոնտեքստը ուրիշ է եղել: ԼՂ-ի լուծարումը, որ ստորագրել են նաև դաշնակցական ներկայությամբ ու հովանավորչությամբ,  դա էլ նկատի չեք ունեցել»,- ասաց նա:

Խոսելով սահմանազատման գործընթացի վերաբերյալ ընդդիմության  տեսակետի մասին, Ալեքսանյանն ասաց. «Ասում եք սա հանցավոր, դավաճանական սահմանազատման գործընթաց է, մենք ձեր շրջաբերականից շատ լավ հասկացել ենք սահմանազատման մասին ձեր վերաբերմունքը:

Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ լավ կլինի հնարավոր միության դեպքում Հայաստանը միանա Արցախի հետ, նկատի ունենալով, որ Հայաստանը մտնի կամ Ռուսաստանի, կամ Միութենական կազմի մեջ: Հիմա գալիս եք, հայրենասիրական ճառեր եք ասում, կոնտեքստից եք խոսում, դադարեցրեք սա, խղճացեք մեզ էլ  քաղաքացիներին էլ ու առաջին հերթին ձեզ էլ»:

  • Կիսվել: