երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ընդդիմությունն առաջին իսկ փուլում կունենա 50+1 ձայնը․ Շարմազանով

Ընդդիմությունն առաջին իսկ փուլում կունենա 50+1 ձայնը․ Շարմազանով

Ընդդիմությունն առաջին իսկ փուլում կունենա 50+1 ձայնը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը նշեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր չի համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ վստահ է, որ առաջին փուլում ազգային ընդդիմությունը կունենա 50+1 ձայն:

«Հայաստանում իշխանության կգան ազգային ուժեր, և դրանցից մեկը աներկբա և հաստատակամորեն կլինի «Պատիվ ունեմ» դաշինքը: Ես երկրորդ փուլ չեմ տեսնում, հենց առաջին փուլում ազգային ուժերն ու հայ ժողովուրդը հաջողության են հասնելու։
Հունիսի 20-ին տեղի ունեցող ընտրություններին հայ ժողովուրդը պետք է կարծր և հստակ ձևով դրսևորի քաղաքացիական իր որոշումը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

  • Կիսվել: