ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է. ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը

Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է. ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը

Ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը:

Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել է ընդդիմության այս քայլին` նշելով, թե այս արարքը երկու բանի մասին է խոսում:

«Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը:

Ձեր այս արարքը նշանակում է երկու բան. Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել», - հայտարարել է ԱԺ նախագահը:

  • Կիսվել: