Ընդդիմադիր կուսակցությունները չեն հերքում քաղաքական կոնսոլիդացիայի մասին լուրերը
«Հայրենիք», Հայ հեղափոխական «Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները չեն հերքում քաղաքական կոնսոլիդացիայի մասին լուրերը:
Ինչպես InfoPort-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը, դեռևս կուսակցության համագումարի ժամանակ էին իրենք նախանշել քաղաքական կոնսուլտացիաների և հանդիպումների անհրաժեշտությունը` համախմբման նպատակով: Ճշտող հարցերին, արդյոք այդպիսի հանդիպումներ արդեն տեղի է ունեցել, եթե այո, որ ուժերի հետ և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, Բաբայանը սահմանափակվեց լակոնիկ պատասխանով. «Հանդիպումներ լինելուն պես մենք հանրությանը կտեղեկացնենք այդ մասին»: Հայ Հեղափոխական «Դաշնակցությունից» մեզ տեղեկացրեցին, որ իրենք դեռևս օրեր առաջ են հանդես եկել քաղաքական կոնսոլիդացիայի կոչով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց` «բարգավաճ» խորհրդարանականանները զանգվածաբար որոշել էին չպատասխանել հեռախոսազանգերին: Հիշեցնենք, որ մամուլում այսօր շրջանառվում էին լուրեր առ այն, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Հեղափոխական «Դաշնակցություն» կուսակցությունների միջև ձեռք է բերվել քաղաքական կոնսոլիդացիայի պայմանավորվածություն:


