հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետ է կալանավորվել

Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետ է կալանավորվել

Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ուշաք քաղաքի ղեկավար, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Օզքան Յալըմի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Նրանից բացի 8 անձ ևս կալանավորված է, իսկ ևս 4-ի նկատմամբ սահմանվել է դատարանի վերահսկողություն, գրում է ermenihaber.am-ը:

Յալըմը ձերբակալվել էր Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից «կաշառքի», «պաշտոնեական դիրքի չարաշահման» և «մրցույթների կեղծման» հատկանիշներով հարուցված հետաքննության շրջանակներում:

  • Կիսվել: