Ընդդիմադիր խմբերը փակում են մայրաքաղաքի մի շարք փողոցներ` կաթվածահար անելով երթևեկությունը
Ընդդիմությունն այսօր վաղ առավոտից շարունակել է անհնազանդության ակցիաները: Ընդդիմադիր խմբերը փակում են մայրաքաղաքի մի շարք փողոցներ` կաթվածահար անելով երթևեկությունը:
Մի խումբ քաղաքացիներ փակել են Հերացի փողոցը, մեկ այլ խումբ` Արշակունյաց պողոտան: Ոստիկանները փորձում են բացել երթևեկությունը:
Քաղաքացիների մի խումբ էլ փակել է Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը` փորձելով կաթվածահար անել Մաշտոց պողոտայի երթևեկությունը։
«Այս պահին 14 փողոց փակված է մեր քաղաքացիների կողմից, 5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը: Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը, ով կոչ արեց յուրաքանչյուրին իր ձևով դրսևորել իր բողոքի ակցիան։
«Միացե՛ք այս պահին արդեն փողոցում գտնվող խմբերին, ովքեր ինքնակազմակերպվել, դուրս են եկել, եթե ոչ՝ ինքներդ կազմակերպեք ձեր բողոքի ակցիան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է նստացույցը:


