հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վստահ եմ, որ ոստիկանությունն իրավաչափ է գործել. Գայանե Աբրահամյան

Վստահ եմ, որ ոստիկանությունն իրավաչափ է գործել. Գայանե Աբրահամյան

Վերջին օրերին տեսնում եմ կոչեր, որ ոստիկանությունը շատ ավելի խիստ պետք է լինի, «սպեցնազ» դուրս բերվի, անգամ կոչեր են հնչում, որ բանակը պետք է ներգրավվի կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարում։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով դիմակ չկրելու համար ոստիկանության գործողություններին և այսօր համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մի խումբ ոստիկաններ դիմակ չկրելու համար բռնություն են կիրառում քաղաքացու նկատմամբ։

Ըստ նրա, ոստիկանությունն իրավաչափ է գործում:

«Վստահ եմ, որ ոստիկանությունն իրավաչափ է գործել։ Ի վերջո, ոստիկանությունն այն մարմինն է, որն ունի իրավաչափ ուժ կիրառելու իրավունք, և այս իրավասությունը, եթե ոչ այսօր, ապա ե՞րբ պետք է կիրառել: Ցանկացած մեկի դիմակ չկրելն այսօր խախտում է դիմացինի, նաև իր, հարազատների առողջ լինելու և կյանքի իրավունքը։ Եթե ոստիկանությունն այստեղ գործողություն չպետք է իրականացնի, ապա եկեք որևէ համամատություն չանենք Վրաստանի հետ, որովհետև այնտեղ այն խիստ գործողությունները, որ ոստիկանությունն էր իրականացնում, ուղղակի համեմատելի չեն անգամ մեր ոստիկանական գործողությունների հետ», - ասաց պատգամավորը:

Երբ լրագրողները հարցրեցին, թե պատգամավորը տեսել է այդ տեսանյութը, Գայանե Աբրահամյանը բացասական պատասխան տվեց:

  • Կիսվել: