ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանում օրական 1-2 դեպք է լինում՝ ոչ բոլոր դեպքերն են հաստատվում ու դառնում վիճակագրության մաս․ Թորոսյան

Վրաստանում օրական 1-2 դեպք է լինում՝ ոչ բոլոր դեպքերն են հաստատվում ու դառնում վիճակագրության մաս․ Թորոսյան

Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, ավելի խիստ, ավելի ուժեղ են իրականացվել ու իրականացվում։ Այս մասին այսօր հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով այն մասին, թե ինչու են հարևան Վրաստանում կորոնավիրուսի մասով թվերն անհամեմատ ավելի բարվոք վիճակում, քան՝ Հայաստանում։

«Նրանց մոտ սահմանափակումները դեռ ուժի մեջ են, ինչն ունենում է հետևանքներ՝ սկսած գնաճից վերջացրած արտարժույթի ինֆլյացիայով: Բայց իհարկե կա նաև մեթոդաբանության տարբերություն»:

Նախարարի խոսքով՝ Վրաստանի առողջապահական, հատկապես հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է Հայաստանից՝ ոչ լավ իմաստով.

«Մեր համակարգն ավելի ուժեղ է, քան՝ Վրաստանինը: Ես չեմ հպարտանում, մասնագիտական մակարդակի փաստ եմ արձանագրում:

Ես հուսով եմ, որ մեր հարևանները կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել ու մենք բոլորս պաշտպանված կլինենք: Նույնը վերաբերում է Իրանին, ինչպես նաև Ռուսաստանին»:

Թորոսյանի խոսքերով, մեթոդաբանության տարբերություն կա թեստավորվող քաղաքացիների, ինչպես նաև այն թեստերի մասով, որոնք վրացիները հաշվարկում են որպես թեստ. «Ես իհարկե 100 տոկոսով ինֆորմացիա չունեմ, բայց հնարավոր է, որ Վրաստանի արած թեստերի 40 տոկոսը Փիսիառ թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի չեն»

Երբ մենք ախտորոշում ենք Վրաստանով Հայաստան ժամանած, այդ թվում վրացի վարորդներին ու ստանում ենք մեծ թվով դրական թեստեր, կարելի է համարել, որ Վրաստանում օրական 1-2 դեպք է լինում։ Կարելի է համարել, որ ոչ բոլոր դեպքերն են հաստատվում ու դառնում վիճակագրության մաս: Ես այդ հարցի պատասխանը չգիտեմ:

Եթե նույնիսկ պատկերացնենք, որ նրանց մոտ ամեն ինչ լավ է, հիմա նրանք պատրաստվում են բացել սահմանները, պատրաստվում են տուրիստներ ընդունել, արդյո՞ք այդ լավ արդյունքները պահպանվելու են: Պատասխանն ակնհայտ է»:

 

 

 

  • Կիսվել: