Երևանի Շինարարների փողոցում ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցներն այս պահին սկսել են կրպակները քանդել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին կրպակատերերը։

Նշենք, որ Շինարարների փողոցում կրպակների տերերը արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով չքանդել իրենց խանութները, քանի որ դրանք օրինական են և ունեն սեփականության վկայականներ։