Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է Sputnik-Գրուզիա-ն։
Նշվում է, որ նա մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան հոկտեմբերի 15-ին։
Դա կլինի վարչապետի պաշտոնում Գեորգի Գախարիայի առաջին այցը Հայաստան: Նա Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է սեպտեբերի 8-ին:
Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կներառվեն արտաքին գործերի, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակը։
Նշվում է, որ Գախարիան սկսել է իր տարածաշրջանային այցերն Ադրբեջանից, ուր նա մեկնել էր հոկտեմբերի 9-ին: Վրաստանի վարչապետը Երևանից կուղևորվի Թուրքիա:
Գախարիան երկու անգամ այցելել է Երևան որպես Վրաստանի էկոնոմիկայի նախարար 2017 թվականի հունիսին և որպես ՆԳ նախարար 2018-ի փետրվարին: