ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վրաստանի քաղաքացիները ՀՀ կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում. ՀՀ ԱԳՆ

Վրաստանի քաղաքացիները ՀՀ կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։
 
«Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով՝
 
հարկավոր է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան (առավելագույնը 72 ժամ վաղեմության)՝ արված ստորև ներկայացված լաբորատորիաների կողմից: Թեսթի արդյունքները պետք է մուտքագրված լինեն «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում։
 
«Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածը IOS համակարգով ներբեռնելու համար` https://apple.co/3j0GDFd
Android համակարգով ներբեռնելու համար` https://bit.ly/3r4Duag
 
Ծրագրում ներառված լաբորատորիաների ցանկը` https://bit.ly/3owrpcc»,- ասված է ԱԳՆ Ֆեյսբուքի գրառման մեջ:

  • Կիսվել: