հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վիճաբանություն և ծեծկռտուք Արաբկիր թաղապետի և քաղաքապետարանի պաշտոնյայի միջև

Վիճաբանություն և ծեծկռտուք Արաբկիր թաղապետի և քաղաքապետարանի պաշտոնյայի միջև

Երեկ քաղաքապետարանում մի քննարկման ժամանակ վիճաբանություն է սկսվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի և քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի միջև։ Վիճաբանությունը շարունակվել է քաղաքապետարանի պատերից դուրս՝ ավտոկայանատեղիում, որտեղ բանը հասել է անգամ բռունցքներին, սկսվել է քաշքշուկ ու ծեծկռտուք երկու պաշտոնյաների միջև։ Մի տվյալով ասացին՝ վարչության պետն է հարվածել թաղապետին, մեկ այլ տեղեկությամբ՝ թաղապետն է առաջինը հարվածել վարչության պետին։

Աղբյուրը՝ հաստատեցինք Արամ Դանիելյանի հետ։ Վերջինս չհերքեց, որ նման միջադեպ է եղել իր մասնակցությամբ, բայց դա համարեց ընդամենը աշխատանքային վեճ։

«Էս պահին հարկ չեմ համարում դրա մասին խոսել, ինչ-որ տենց առանձնահատուկ բան չկա, էլի, որ խոսեմ դրա մասին։ Ծեծելու մասին խոսք չկա, ի՞նչ ծեծել։ Աշխատանքային վեճ է եղել»,-ասաց Արամ Դանիելյանը։

Մանրամասները՝ hraparak.am-ում։

  • Կիսվել: