ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերին Դվին  գյուղում երեխան ընկել է ջրանցքը․ փրկարարները դուրս են բերել նրա դին

Վերին Դվին գյուղում երեխան ընկել է ջրանցքը․ փրկարարները դուրս են բերել նրա դին

Հուլիսի 27-ին, ժամը 17։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի տարածքում երեխան ընկել է ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 19։52-ին Անդրանիկ Ն․-ի (ծնված 2006 թ․) դին դուրս է բերվել ջրանցքից։

  • Կիսվել: