երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Արցախի հարցը դեռ լուծված չէ. «Հրապարակ»

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Արցախի հարցը դեռ լուծված չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում շարունակում է քաղաքացիների հետ հանդիպումները։ Հարցին՝ հնարավո՞ր է բանակցային գործընթացում փոփոխություն, եթե Դուք գաք իշխանության, նա ասել է․ «Կարծում եմ՝ այո․․․ հարցը դեռ լուծված չէ․․․ պատահական չէ, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ Արցախն ինչ-որ ճանապարհով միանում է Հայաստանի հետ: Դա նշանակում է՝ հարցի լուծումն առջեւում է:

Հիմա Հայաստանն ու Արցախը նորից պետք է դնեն Արցախի անկախության հարցը: Թե որքանով միջազգային կառույցները հակված կլինեն գնալ այդ ճանապարհով, 2 բանից է կախված, մեկը՝ Հայաստանն ինչ հզորություն ունի, երկրորդը՝ գեոպոլիտիկ հարաբերությունները տարածաշրջանում: Հստակ է, որ ինչ իշխանություն էլ ձեւավորվի, պետք է ամրապնդի ՀՀ սահմանները եւ բարձրացնի Արցախի հարցը եռանախագահների մոտ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: