հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վայոց Ձորում բախվել են ՊՆ N զորամասի ծառայության պետի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի Opel-ը. կա 5 վիրավոր

Վայոց Ձորում բախվել են ՊՆ N զորամասի ծառայության պետի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի Opel-ը. կա 5 վիրավոր

Վայոց Ձորի մարզում երեկ՝ հունվարի 3-ին, ժամը 11։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ 38-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Mercedes մակնիշի եւ Արմավիր քաղաքի բնակիչ 45-ամյա Ավագ Բարսեղյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Հ․ Սարգսյանը, նրա ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ 55-ամյա Նունե Ավետիսյանը, Կապանի բնակիչ 23-ամյա Սիրանույշ Գյումշուդյանը, Opel-ի վարորդ Ա․ Բարսեղյանն ու նրա ուղեւոր՝ 17-ամյա Նարեկ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Հ․ Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ծառայության պետ, իսկ Ա․ Բարսեղյանը ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։

  • Կիսվել: