հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարչապետը պատվիրակություն է գործուղում Վրաստան

Վարչապետը պատվիրակություն է գործուղում Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Վրաստան։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։

«Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

Պատվիրակության կազմում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նրա տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, նույն վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիամ Գիգոյանը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը։

  • Կիսվել: