Վարչապետի որոշմամբ փոխոստիկանապետը կմեկնի Ժնև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշմամբ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը կմեկնի Ժնև։ Վարչապետի որոշման մեջ ասվում է․
«1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2022 թվականի ապրիլի 25-28-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» թեմայով քննարկմանը մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: