շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Վաղը կքննվի Քաջարանի քհամայնքապետ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը

Վաղը կքննվի Քաջարանի քհամայնքապետ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը

Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վաղը, ժամը 16.30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննարկվելու է Սյունիքի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։

Ի դեպ Մանվել Փարամազյանը պատերազմի առաջին օրվանից մասնակցել է պատերազմին, ներգրավված է եղել ակտիվ մարտական գործողություններին։ Մինչ օրս Մանվել Փարամազյանը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի կազմում` N բրիգադի 5-րդ գումարտակի հրամանատարն է։ Այսօր նա ներկայացել էր Քննչական կոմիտե անմիջապես դիրքերից:

Սա քաղաքական հետապնդումից վերան գորժընթաց է արդեն, սա շարունակվող հակապետական, հակահայկական գործընթացի մաս է»։

  • Կիսվել: